Եթե նախկիններից մնացած որոշ նախագծեր, նախատեսված ժամկետներից տարիներ անց, պարբերաբար հետաձգելուց հետո, մի կերպ հասցրել են ավարտել, մի շարք կարևոր ու տարածաշրջանային նշանակության ծրագրերի ապագան այսօր էլ անորոշ է։
Արդեն հեռավոր թվացող 2018թ. փետրվարն էր։ Հայաստանի Հանրապետությունը մյունխենյան անվտանգության կոնֆերանսի աստղերից էր, քանզի դրանից 4 ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ստորագրվել էր Եվրոպական միության հետ Համափարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (СEPA-ն), որը ԵԱՏՄ անդամի աննախադեպ հաջողության պատմություն էր ԵՄ-ի հետ հարաբերություններում։