Ըստ վերլուծաբանի, ավելին, երբ նրանք մեջբերում են Մոլդովայի ընտրությունները, որոնք, բոլորը գիտեն, որ կոպտորեն կեղծվել են Եվրամիության աջակցությամբ, ապա դա բացահայտ, ուղղակի հայտարարություն է այն մասին, որ Եվրամիությունը մտադիր է միջամտել ընտրություններին և մտադիր է կեղծել դրանք։ Նրա որակմամբ, սա, ըստ էության, խոստովանություն է։
Կովկասագետ Կարեն Իգիթյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան պետք է դիտարկել տարածաշրջանի վերահսկման համատեքստում։
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի եռակողմ հռչակագրին ու ավելի լայն՝ հանդիպումներին և պայմանավորվածություններին առաջինն արձագանքեց հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Բոլորս տեսնում ենք՝ ինչ զարգացումներ են գնում, և այդ ֆոնին՝ ինչ օրինագծեր է ընդունում Հայաստանի խորհրդարանը։ Ամենածիծաղելին այն է, որ նույնիսկ առանց Եվրամիության պաշտոնական հրավերի՝ մենք հայտարարում ենք, որ չնայած գտնվում ենք ԵԱՏՄ-ում և Ռուսաստանի հետ փաստացի սերտ տնտեսական կապերի մեջ ենք, բայց իբր երազում ենք դառնալ ԵՄ անդամ։
Այն իրողությունը, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահը սեր ունի կինոարվեստի հետ և սահմանադրական լուրջ առաքելություն ունեցող կառույցը վերածել է նկարահանման տաղավարի, հանրությունը տեսել ու տեսնում է, բայց որ ԲԴԽ անդամներին էլ կստիպեն կատակերգություն բեմադրել, այն էլ՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշման հիմքով ԲԴԽ որոշման վերանայման թեմայով, կարծես թե վկայում է Հայաստանում իրավաբանության և իրավունքի, ինչպես նաև «իրավաբան» կոչվող մասնագիտության սրընթաց վերացման մասին: