168.am-ի հետ զրույցում «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանն ասաց, որ Բերձորի ճանապարհը փակողները, բնականաբար, բնապահպաններ չեն։ Ավելին, նրա խոսքով՝ բնապահպաններն Ադրբեջանում այնքան հալածված են, որ դժվար թե հասնեին Բերձոր ու ճանապարհ փակեին։