Արցախի Հանրապետությունը, 243-րդ օրն է՝ գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, մոտավորապես 2 ամիս է՝ որևէ հումանիտար օգնություն Արցախ չի մտել։ Ճգնաժամն աստիճանաբար խորանում է, հատկապես այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը սկսել է Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետից հայ տղամարդկանց առևանգել ու տեղափոխել Բաքու։
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդավան համայնքի ղեկավար Գեորգի Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ աւյս պահին իրավիճակը հանգիստ է, սակայն չբացառեց, որ կրակոցները կարող են կրկնվել.