«Հայկական պատվիրակությունում կար մարդ, ով ասում էր՝ ռուսները մեր առաջին թշնամին են, կար մարդ, ով Ռուսաստանի հիմնի ժամանակ ոտքի չկանգնեց՝ ասելով, որ դա իր պետության հիմնը չէ։ Ի դեպ, դահլիճը լքած ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին ուզում եմ հիշեցնել, թե ինչի համար է ընտրվել պատգամավոր, և փաստորեն այն ֆունկցիան, որն ինքը պետք է իրականացնի՝ չի իրականացնում։ Իր կողմից չենք տեսնում ոչ մի արձագանք՝ կապված ռուս ազգի վերաբերյալ տարբեր հայտարարությունների հետ»,- եզրափակեց Մարիամ Հովսեփյանը։
«ՀԱՊԿ-Հայաստան այս «սիրախաղը» սկսվել է տարիներ առաջ, այն ժամանակ, երբ Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Եթե նկատել եք, վերջին շրջանում ակտիվ խոսում է ՀԱՊԿ նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, որը նախկինում պաշտոնից ելնելով՝ չէր կարողանում խոսել, իսկ այժմ, պաշտոնը թողնելուց հետո, ակտիվ մեկնաբանություններ է տալիս։ Նա բազմիցս նշել է, որ Հայաստանն այդպես էլ չի դիմել ՀԱՊԿ-ին թե՛ 2020 թվականին, թե՛ դրանից հետո, և թե՛ առհասարակ։ Եթե մենք նախկինում սրա մասին լսում էինք ոչ պաշտոնական, ապա այսօր պաշտոնական կա հենց նրա շուրթերից։
«Առանց երկար մտածելու՝ հանձնեցին Բերձորը, դրա հետ միասին՝ նաև միակ ցամաքային ճանապարհը։ Սա Հայաստանի, որոշ առումով՝ նաև Արցախի իշխանությունների անտրամաբանական ու անհասկանալի քայլերի արդյունքն է։ Իզուր չէր, որ քարոզչություն էր իրականացվում, թե Ռուսաստանը մտել է Արցախ ու դուրս չի գալու, այդպես էին անում, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը թողնեին Ռուսաստանի վրա։