Անկախ այդ ամենից, ակնհայտ է, որ «Թրամփի ուղին» նվազեցնում է Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում, քանի որ դրանով մատակարարման ճանապարհները շրջանցում են նրանց ուղիները։ Եթե ոչ այս պահին, հետագայում դա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հակազդեցության պատճառ կարող է դառնալ այս երկրների կողմից՝ իր տեսանելի ու անտեսանելի հետևանքներով հանդերձ։ Դեռ չենք խոսում Չինաստանի մասին, որի հետաքրքրությունները կապված են Մետաքսի ճանապարհի նախագծի հետ։
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 18-ից աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով։ Մինչ այս պահը տարածված պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը, ինչպես նաև նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ: Նույն օրը Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ ու քննարկել պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այցի մասին հավելյալ տեղեկատվություն հայտնի կդառնա բնականաբար դրա ավարտից և ողջ օրակարգի հայտնի դառնալուց հետո։