2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը, օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ու պահանջում էր պետությունից՝ որդուց գոնե մի մասունք: «Հարգելի պետություն, ո՞ւր է իմ որդին, մինչև ե՞րբ պիտի սպասեմ մի բուռ ոսկորի կամ գերեզման ունենալու «բաղձալի փափագի», տուր ինձ իմ գանձից մի պատառիկ, ա՛յ ապերախտ երկիր…»: Պապ Այվազյանը […]
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը տեղեկացրեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանը թույլ չի տալիս որոնողական աշխատանքները վերսկսել իր օկուպացիայի տակ անցած Արցախի տարածքներում։