Հունվարի 9-ին Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք-Մարաշ նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը «Իմնեմնիմի-2»-ի գործով փոդքասթի հեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարաձգեց 3 ամսով: Դատավորը կալանքի ժամկետ երկարաձգեց խոսքի համար կալանավորված անձանց համար, կալանքի ժամկետ երկարաձգեց առանց մեկ հատիկ հարց տալու ու անգամ առանց շունչ քաշելու, չէր հասցրել Նարեկ Սամսոնյանն իր խոսքից հետո նորմալ նստել անգամ:
Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք-Մարաշ նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մեկնարկում է ընդդիմադիր հասարակական գործիչներ, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը: Այս դատավարությունը ստացել է պայմանական «Իմնեմնիմի-2» անունը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ նախկին վարչապետ, «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի քննությունը:
Այսօր ԱԺ նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
Սերգեյ Մարաբյանը ոչ Մանվել Շահվերդյան է, ոչ էլ, առավել ևս՝ Ռուբիկ Մխիթարյան՝ թե իր մասնագիտական որակներով, և թե դատավորի աշխատանքի ու դատավորի անկախության մասին իր պատկերացումներով: Ուրեմն ո՞րն է Սերգեյ Մարաբյանի մոտիվացիան՝ Ռուբիկ Մխիթարյանի համար որպես վարագույր ծառայելու: Դա, նախ, ամոթալի է, ապա՝ հակաբարոյական, ու Սերգեյ Մարաբյանը դա չի կարող չհասկանալ: