«Ինձ խմբակցությունից չեն հեռացրել, խնդրում եմ, նման մեկնաբանություն չտաք։ Տեղի է ունեցել համատեղ քննարկում և համատեղ քննարկման ընթացքում որոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի, եթե իմ գործունեությունը շարունակեմ՝ որպես անկախ պատգամավոր»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում խմբակցությունից իրեն հեռացնելուն։