«Ինչո՞ւ Թրամփը զանգեց Արամ կաթողիկոսին, ոչ թե Փաշինյանին։ Եթե զանգեր Փաշինյանին, Արցախ ու էթնիկ զտում բառերը չէր կարողանալու ասել, որովհետև այստեղից կհակադարձեին՝ նման տեղանուն չկա, ու մեսիջը չէր հասնի ամերիկացի հայ ընտրողներին։ Դրա համար շատ հաշվարկված զանգ էր Արամ Ա կաթողիկոսին Թրամփի զանգը»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար, ԱՄՆ քաղաքականության հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանն է։