Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկը դարձել է Անկարայի աստիճանական նահանջը հակաարևմտյան հռետորաբանությունից և հակաարևմտյան գործողություններից։ Դա հատկապես նկատելի էր 2023-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո։ 2024-ին այդ միտումը շարունակվել է, ինչի մասին վկայում են թուրք-ֆրանսիական հարաբերությունները։ Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են տեղի ունեցել Էրդողանի և Մակրոնի միջև:
«Այնպես չէ, որ Արևմուտքը չէր կարող աջակցել Հայաստանին ավելի վաղ ևս, և անպայմանորեն հարկավոր էր, որպեսզի Հայաստանը լքեր ՀԱՊԿ-ը կամ ներկայումս չի լքել, սակայն Ֆրանսիան ինչ-որ տեխնիկա մատակարարում է։ Այդպես է այսօր, քանի որ Արևմուտքի շահերն են այդպես թելադրում»,- ասաց նա։
«Ղարաբաղյան հարցը դեռևս ավարտված չէ, այն դեռ երկար կմնա մեզ հետ»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան գործընթացին բացառապես Ադրբեջանի իշխանական թեզերի կոնտեքստում։
Նիկոլ Փաշինյանի քարոզչական հսկայական բանակը բաղկացած է տարաբնույթ շերտերից ու տարբեր թիրախների վրա աշխատող մանիպուլյատորներից։ Ամենամեծ շերտադրումը, իհարկե, արված է «Պերֆեկտ tv»-ների ու ցածրարժեք այլ ռեսուրսների վրա, որոնցով իշխանությունն ազդում է ոչ թե մարդկանց մտքերի, մտածողության, դատողությունների, այլ ամենապարզագույն բնազդների վրա։