Ապրիլի 9-ին Մայր Աթոռը Տավուշից տարածքներ հանձնելու վերաբերյալ հայտարարություն տարածեց՝ ՀՀ իշխանություններին կոչ անելով հրաժարվել պարտվողական գործելաոճից: Այս հայտարարությունից հետո, ինչպես և սպասելի էր, իշխանական ու մերձիշխանական տարբեր տրամաչափերի գործիչներ սկսեցին Մայր Աթոռի ուղղությամբ մեղադրանքի սլաքներ արձակել՝ այդ թվում օգտագործելով ՀՀ բոլոր քաղաքացիների հարկերով պահվող Հանրային հեռուստաընկերության հարթակը: