«Սա ամրապնդում է ձեր կարողությունը, հատկապես, եթե խոսքը գնում է նաև խաղաղության առաքելություններին մասնակցելու մասին։ Մենք 10 միլիոնանոց միջոցառում ունենք, որն ուղղված է նրան, որ Հայաստանը նույնպես մասնակցի Եվրամիության կողմից իրականացվող խաղաղության առաքելություններին։ Մենք կանաչ լույս ենք ստացել անդամ պետություններից, և սա բարդ գործընթաց է»,- ասաց Վասիլիս Մարագոսը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Եղվարդում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին։«Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից: