Թեև անշարժ գույքի շուկայում, ըստ պաշտոնական վիճակագրության, առքուվաճառքի գործարքները նվազում են, այդուհանդերձ, գները շարունակում են բարձրանալ՝ նշում է «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:
«Մարդը, երբ հարկը վճարում է, ակնկալում է առաջին հերթին՝ հասարակական հանրային ծառայություն, իսկ առաջին տեղում անվտանգությունն է, բանակի զինվածությունն է, սահմանների անխոցելիությունն է, և դա չանելով՝ հպարտանալ, որ իրենք փոխհատուցում են եկամտային հարկը, մարդիկ հերթական բնակարանն են առնում, մեծ սխրագործություն չէ»,- նշեց նա