«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանն է։
«Հակառուսական մանիակալ ֆիքսվածություն» ունեցող Կայա Կալասը «հիբրիդային խմբին» Հայաստան է ուղարկում խորհրդարանական ընտրությունները վարկաբեկելու իրավաքաղաքական հիմք նախապատրաստելու նպատակով, սակայն հունիսի 7-ի ուշ երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանի համար «տհաճ պատկեր» ստացվի ընտրությունների արդյունքներով, Հայաստանի պետականակենտրոն ուժերը «պետք է թքած ունենան» «հիբրիդների» եզրակացության ու դրա թիկունքին կանգնած կայակալասների ու ֆոնդերլայենների վրա։