Քանի որ Փաշինյանի մամուլի քարտուղարը խստիվ արգելել էր արձագանքել իր ղեկավարի պատասխաններին, մենք այդպես էլ հնարավորություն չունեցանք հիշեցնելու, որ ««Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի անդամ, 2008 թվականի մարտի 1-ից հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը» ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացել 2010 թվականին և դրանից հետո միայն կալանավորվել:
«Ռուսաստանում շատերը կարող է տանջվեն, որ Ռուսաստանը զիջի դիրքերը Հայաստանում ու Ղարաբաղում, բայց դա շատ հավանական է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Հայաստանի դեմ: