Հացահատիկային ու հատիկաընդեղենային մշակաբույսերի աճեցման համար էլ, եթե նորմալ պետական ճիշտ քաղաքականություն վարվի, թեկուզ ձեռնտու էլ չլինի, դա պարենային անվտանգության խնդիրն է՝ թիվ մեկ։ Ենթադրենք, եթե պետք է լինի 10-15 մլն դոլար սուբսիդավորում, որպեսզի այդ ապրանքի գինը մրցունակ դառնա, դա պարտադիր պետք է պետությունն անի։ Սա հաստատ Սնուփ Դոգի համերգից շատ ավելի անհրաժեշտ գործ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մնացականյանը։