Այսօր, ցավոք սրտի, քրիստոնեական արժեքներից նահանջ է նկատվում: Անգամ կրոնը կարիք է համարվում մարմնական պահանջմունքները բավարարելու անհրաժեշտության նմանողությամբ, և քրիստոնեական տեսակետից անբարոյականության մեջ ապրողներն իրենց մերժելի վարքագծին են հարմարեցնում քրիստոնեական ընկալումները: Սուրբ-գրական թյուր մեկնաբանություններով աղճատվում են քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: