«Միացյալ Նահանգների նպատակն է, որ այստեղ տիրի Թուրքիան ու ՆԱՏՕ-ն։ 30 տարուց ավելի ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահող երկիր էր, մասնակցում էր բանակցային գործընթացին ու հայտարարում, որ հարցը չպետք է ուժի կիրառմամբ լուծվի, բայց այսօր ամեն ինչ մոռացել է։ ՀՀ «ծախու կլոուները»՝ իշխանությունները, ասում են, որ Արևմուտքը մեզ կօգնի, եթե չլինենք Ռուսաստանի դաշնակիցը, բայց այդ օգնությունը, ինչպես տեսնում ենք, չի լինելու»,- հավելեց Արթուր Խաչիկյանը։
«Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և բարելավման գործընթացի պատվիրակն է։ Նա այնտեղ չի գնացել, չէ՞, որպես ԱԺ փոխնախագահ։ Հետևաբար՝ դա նշանակում է, որ հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, որը մեր կարծիքով՝ նույն հասկացությունն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությանը։