«Փաշինյանի ու «Պերֆեկտ» թիվիի խոսույթը նույնն է՝ սա անարգանք է ՀՀ քաղաքացիներին». Հայկ Մամիջանյան

«Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և բարելավման գործընթացի պատվիրակն է։ Նա այնտեղ չի գնացել, չէ՞, որպես ԱԺ փոխնախագահ։ Հետևաբար՝ դա նշանակում է, որ հայ-թուրքական գործընթացը շաղկապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման  և արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, որը մեր կարծիքով՝ նույն հասկացությունն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի եզրահանգմամբ՝ այն հեքիաթները, որ երկու տարի շարունակ պատմում էին ՀՀ իշխանությունները, թե  հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներն իրար հետ կապ չունեն, հերթական սուտն է։ Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանի մասնակցությունը բանակցություններին այլ կերպ չի ընկալվում, քան այն, որ  Թուրքիան առաջ է քաշել՝ որպես նախապայման։

«Եթե այդպես չէ, ուրեմն՝ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունն այդ բանակցություններին ես չեմ հասկանում։

Նիկոլ Փաշինյանը բավականին էներգիա ու ռեսուրս էր նախկինում ծախսում մեր քաղաքացիներին խաբելու համար, ստերը բավականին խրթին էին, ինչ-որ պատճառահետևանքային կապ էր փորձում ներկայացնել, և այլն։ Հիմա Փաշինյանի ու «Պերֆեկտ» թիվիի խոսույթը նույնն է՝ սա անարգանք է ՀՀ քաղաքացիներին։

Կարդացեք նաև

Եթե մեր հայրենակիցները շրջափակված Արցախում ունակ են եղել իրենց ձայնը լսելի դարձնել թե Արցախի իշխանությունների, թե աշխարհի և Մայր Հայաստանի համար, ապա մեր հայրենակիցները պետք է պատասխանեն այդ հարցին, որ Հայաստանում կա մի մարդ և մեկ խմբակ, ովքեր պատրաստ են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս