«Եթե անգամ ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանն իր օդը չի պաշտպանում Ադրբեջան թռչող թուրքական ինքնաթիռներից, եթե Հայաստանն ինքն իրեն չի պաշտպանում, ինչո՞ւ պետք է ՌԴ-ն կամ ԱՄՆ-ը մեզ գան և պաշտպանեն»,- ասաց Տիգրան Թորոսյանը՝ ընդգծելով ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անողները պետք է դրա այլընտրանքը ցույց տան և ասեն, թե ՀԱՊԿ-ին մերժելով՝ ի՞նչ են առաջարկում և իրենց առաջարկն ինչպե՞ս է իրականություն դառնալու։