Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ապատիայի մթնոլորտն ավելի խորանա։ Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս պայքարը և արժեքների դեգրադացիան մարդկանց մեջ զզվանք են առաջացնում այս ամբողջ իրականության նկատմամբ, և անտարբերությունն ավելի է խորանում։ Փաշինյանն ասում է՝ մենք, կամ ոչ ոք, հետևաբար՝ ոչ թե եկեք ու ընտրեք, այլ՝ մի՛ եկեք տեղամասեր։ Նա մի միջավայր է ստեղծում, որ ժողովրդի մեջ նողկանք առաջանա ընտրական իրականության նկատմամբ, և իրենք թքած ունենան այս ընտրությունների վրա։
«Այստեղ մի մեծ հարց կա՝ ովքե՞ր են այս մարդկանց բերել իշխանության։ Առաջին անգամ չէ, որ այսպես է, այսպես եղել է դարեր շարունակ, երբ Հայաստանը սկսել է ոտքի կանգնել, բերել են դրածոների, ճիշտ ընտրություն չեն կատարել, և Հայաստանի առաջընթացը մի քանի տարի հետ է ընկել, կորցրել է տարածքներ և այլն։ Ցավով եմ ասում, բայց մեր երկրում մեր ժողովուրդը ճիշտ չի գնահատում իրավիճակը և մարդկանց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Բակուր Կարապետյանը։