Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Նիկոլ Փաշինյանի իշխանավարման յոթ տարիներին, Արցախի կորստին, Հայաստանից տարածքների զիջմանը, հազարավոր զոհերին, Հայոց ցեղասպանության ուրացմանը և հայրենուրացության ու ազգադավության մյուս դրվագներին։
Իշխանության հասնելու Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը կարելի է համարել նրա անձնական «հաջողության պատմությունը», ինչպես ընդունված է անվանել ժամանակակից պատումները՝ անկախ բովանդակային առանձնահատկություններից։ Այդ պատմությունը կարող է անգամ ներառվել գունավոր կամ անգույն, թավշյա կամ պողպատյա հեղափոխությունների մասին պատմող դասագրքերում և տարբեր երկրներում իշխանազավթման մեթոդական ուղեցույցներում։