«Այս գործով մենք ունենք երկու տուժող և երկու վկա: Ըստ մեղադրանքի՝ տուժողներից մեկը Հրաչիկ Խաչատրյանն է: Նա այն անձն է, ով իբրև թե մինչև Լևոն Քոչարյանին ավտոմեքենա նստեցնելը նրա կողմից ստացել է ոտքերով հարված: Մինչդեռ տեսանյութերում հստակ երևում է, որ Հրաչիկ Խաչատրյանը չէր կարող Լևոն Քոչարյանի կողմից հարված ստանալ, ինչպես նկարագրված է մեղադրանքում»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Էրիկ Ալեքսանյանը:
«Ես իրենց խորհուրդ կտամ կարդալ մի հատ, իսկ ավելի լավ է՝ մի քանի անգամ կարդան ու անգիր անեն, որովհետև մինչև 12 տարի ազատազրկում է նախատեսում: Ու թող լավ իմանան, որ իրենց չի օգնելու այն, որ իրենք հրաման են կատարել, որովհետև ակնհայտ ապօրինի հրաման կատարելը նրանց չի ազատելու պատասխանատվությունից»,- ասաց Հայկ Ալումյանը:
44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողների ծնողներն այսօր նորից կարևոր կոչով «Եռաբլուր» պանթեոնում էին, այն հատվածում, որտեղ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, հարյուրավոր ոստիկաններ, ուժային այլ կառույցների աշխատակիցներ բռնի ուժ կիրառեցին նրանց դեմ՝ ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների առջև:
««Ռատկո» ՍՊԸ-ն ամենօրյա ռեժիմով խոչընդոտում է երթևեկությունը Ֆիզգորոդոկում՝ կիսով չափ փակելով թաղամաս մտնող միակ ճանապարհը և ստեղծելով վթարային իրավիճակ»,- ֆեյսբուքյան իրենց էջերում գրել էին թաղամասի բնակիչները։
Անհասկանալի հանգամանքներում, 5 ամիս դադարից հետո վերսկսելով շինարարական աշխատանքները՝ «Ռատկո ՍՊԸ»-ն ամենօրյա ռեժիմով խոչընդոտում է երթևեկությունը ՖիզԳորոդոկում՝ կիսով չափ փակելով թաղամաս մտնող միակ ճանապարհը և ստեղծելով վթարային իրավիճակ: Առավոտից քաղաքացիների ահազանգով թաղամասում են գտնվում Պարեկային ծառայության ոստիկանները: