Բաժիններ՝

Ֆիզգորոդոկից ահազանգում են՝ կարմիրբերետավորները մարդկանց են առևանգում. ոստիկանությունը պարզաբանում է

Անհասկանալի հանգամանքներում, 5 ամիս դադարից հետո վերսկսելով շինարարական աշխատանքները՝ «Ռատկո ՍՊԸ»-ն ամենօրյա ռեժիմով խոչընդոտում է երթևեկությունը ՖիզԳորոդոկում՝ կիսով չափ փակելով թաղամաս մտնող միակ ճանապարհը և ստեղծելով վթարային իրավիճակ: Առավոտից քաղաքացիների ահազանգով թաղամասում են գտնվում Պարեկային ծառայության ոստիկանները:

Այս մասին ժամեր առաջ «Ֆիզգորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջն էր տեղեկացրել՝

Երևանի քաղաքապետարանին ահազանգելով, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների անվտանգությունը ոտնահարվում է այս շինարարության պատճառով, որի իրականացման ուղղակի պատասխանատուները գտնվում են Քաղաքապետարանի հարկի տակ:

«Հուշարձան-թաղամասը շարունակում է մնալ բացառապես քաղաքացիների հոգածության ներքո՝ չարժանանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատշաճ ուշադրությանն ու խնամքին»,- գրված էր էջի տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Քիչ անց նույն էջը տեղեկացրեց, որ բերման է ենթարկվել թաղամասի բնակիչ Կարեն Ամիրխանյանը՝ իրենց համար անհասկանալի պատճառներով, երբ վերջինս քայլում էր բակում:

«Կարմիր բերետավոր ոստիկանները թաղամասի բնակիչներին են հետապնդում ու առևանգում»,- նշել էր «Ֆիզգորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջը:

ՀՀ ոստիկանությունից 168.am-ի հարցին՝ ինչո՞ւ են առևանգվում պարզապես զբոսնողները, պատասխանեցին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  182 հոդվածով նախատեսված արարքի համար 2 անձ բերվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Հոդված 182՝ Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Թե ինչ օրինական պահանջ չէր կատարվել, ոստիկանությունից չմանրամասնեցին:

Տեսանյութեր

Լրահոս