Մենաստանի երեց հայր Հովսեփը հայր Թեոդորոսի մասին ասում էր, թե. «Նա ոչ միայն հիմա է մեծ, այլև՝ երբ Սկյութիայում էր: Նրա մասին ասում էին, թե այս երեք գլխավոր բաները բոլոր մարդկանցից ամենաշատն ինքն ուներ. այն է` անընչություն, կրոնավորություն և մարդկանցից խույս տալը:
21-րդ դարում քրիստոնեական եկեղեցիները շարունակում են մարդուն պատգամել ապրելու հոգևոր կյանքով, որը նշանակում է հրաժարվել այնպիսի վարքականոններից ու բնույթից, որոնք քրիստոնեական բարոյագիտությամբ սահմանվում են «մեղք, մեղսավոր» հասկացությամբ: Սակայն աշխարհիկ կյանքի արժեքները որդեգրած անհատին այնքան էլ չի հետաքրքրում այս ամենը: