«Լինելով կանաչ արժեքներին հավատարիմ ընկերություն՝ Ucom-ը կարևորում է իր մասնակցությունը բնության պահպանությանն ուղղված նախագծերին։ Մեզ համար բնապահպանությունը միայն աջակցություն կամ միջոցառում չէ, այլ վերաբերմունք է և գիտակցված ընտրություն։ Երբ մարդն իր ձեռքով ծառ է տնկում, ձևավորվում է իրական կապ բնության հետ և պատասխանատվություն՝ միջավայրի հանդեպ։ Մենք շարունակելու ենք այնպիսի ծրագրերին աջակցություն ցուցաբերել, որոնք նպաստում են Հայաստանի բնության պահպանությանը և էկոհամակարգերի վերականգնմանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։