30 տարուց ավելի է՝ չի իրականացվում հուշարձանների տեխնիկական զննում․Կամո Արեյանի հորդորը՝ ԿԳՄՍՆ-ին

«Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում Երևանում կանգնեցված հուշարձանների գրեթե մեծ մասը ներառված չէ հուշարձանների պետական ցուցակում։ Իսկ կերտվածքին տրվում է հուշարձանի կարգավիճակ, երբ այն ներառվում է հուշարձանների պետական ցուցակ։ Բազմաթիվ արձաններ չեն ստացել այս կարգավիճակը և չեն հանձնվել որևէ մեկի պահպանությանն ու խնամքին։ Դա կամովին անում է Երևանի քաղաքապետարանը՝ իր ուժերով»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ հավելելով, որ մեծ մասը ոչ ՀՀ-ին է հանձնված որպես սեփականություն, ոչ էլ ներառված է տեղական հուշարձանների ցանկում։

«Կխնդրեի՝ հանձնարարականը լինի, գույքագրվեն բոլոր հուշարձանները, ցանկը ներկայացվի ԿԳՄՍՆ, այնտեղ դրանց տրվի կարգավիճակ՝ հանրապետական, թե տեղական նշանակության, որպեսզի որևէ պարագայում պատասխանատվության իրավասու կողմը հայտնի լինի։ Այն, ինչ կա Երևանում՝ պետական ցուցակում ներառված, վստահեցնում եմ՝ թարմացված չէ։ Արդեն մի 30 տարուց ավելի է՝ ՀՀ-ում չի իրականացվում հուշարձանների տեխնիկական զննում։ Պետք է կազմել նամակ, հորդորել ԿԳՄՍՆ-ին, որպեսզի վերականգնեն հուշարձանների տեխնիկական զննման կարգը։ Խորհրդային տարիներին դա շատ լավ գործում էր։ Ոչ ոք այսօր երաշխիք չի կարող տալ, թե ի՞նչ վիճակում են Վարդան Մամիկոնյանի, Գայի արձանները»,- նկատեց Կամո Արեյանը։

Տեսանյութեր

Լրահոս