«Իշխանությունը հանրությանը մշտապես ինչ-որ բաներով զբաղեցնում է, մնացյալի մասին չեմ ուզում այս պահին շատ խոսել։ Այս գործընթացներին խորությամբ հետևում եմ, այնքան հակասական բաներ կան, որոշ բաների չեմ տիրապետում, դրա համար չեմ շտապում կարծիք ասել։ Նույնիսկ, եթե հանցակազմ կա, միանգամից մարդկանց կալանավորելը պիտի ցույց տար դրա հրատապ անհրաժեշտությունը, բայց ցույց չեն տվել, միանգամից կալանավորել են»։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգությունն անգամ օգտագործում է սեփական շահը բավարարելու համար: