Քրիստոնյայի կյանքը միշտ՝ մինչև մահ պայքար է՝ խաղաղության հասնելու համար: Առանց պայքարի չկա խաղաղություն: Եթե մուրում ես, ոչինչ չես ստանում: Եթե պայքարում ես, զորեղանում ես Տիրոջով: Երբ այդ պայքարում պաշտպանում ես հայրենիքդ, սրբություններդ, եկեղեցիներդ, այդ պատերազմը սրբազան է: Երբ քո անձը տալիս ես հայրենիքիդ համար, դա ամենամեծ սերն է ու ամենամեծ նվիրումը: