Երևանի բնակիչներին չեն գոհացնում մայրաքաղաքի տրանսպորտի սպասարկման պայմանները: 168.am-ի իրականացրած հարցման մասնակիցները հայտնեցին, որ չնայած նոր ավտոբուսներ են գործարկվել, իրենք նախկինի պես ստիպված են լինում երկար սպասել իրենց անհրաժեշտ տրանսպորտային միջոցին: Ժամանելուց հետո էլ, ավտոբուսում ծանրաբեռնվածության պատճառով, ամբողջ ճանապարհը կանգնած են երթևեկում: