Բառերն ու արտահայտություններն անձի լեզվամտածողության դրսևորումներն են, որոնք ցույց են տալիս, որ նա ոչ միայն արտաբերում է հակաէթիկական խոսքեր, այլ մտածում ու գործում է դրանց հանգույն։ Ու պատահական չէ, որ նման մեկի ղեկավարած իշխանության երկրորդ դեմքը թքում է քաղաքացու երեսին, սեփական վարորդը՝ սպանում է հղի կնոջը, ոստիկաններն էլ «ասֆալտին են փռում» զոհվածների մայրերին։ Այսպիսի մտածողություն ունեցող մարդն այդպիսին է դարձնում նաև իր ղեկավարած երկիրը, որն ամեն օրվա հետ վերածվում է ԽՈՒԺԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ։
Նման եղկելի միջոցով իշխանությունը պահպանելով՝ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ խուժանությունը սեփական իշխանությունից տարածում է նաև պետության, պետական ինստիտուտների վրա։ Որովհետև սեփական իշխանության խուժանության անվտանգությունն ապահովում են պետական կառույցների աշխատակիցները, զանազան կոչումներ ունեցող անվտանգության ծառայողներն ու ոստիկանները։