Գողությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Բաղրամյան 50/3 հասցեում գտնվող բնակարաններից մեկից, որտեղ բնակվում է Արցախից բռնի տեղահանված Ռենե Մովսիսյանի ընտանիքը։ Այդ օրը տանը որևէ մեկը չի եղել, երեկոյան երբ վերադարձել են, ննջասենյակի ամբողջ իրերը քանդած են եղել, Արցախում խնայած ու իրենց հետ Հայաստան բերած գումարն էլ տեղում չի եղել՝ ոսկեղենը, արծաթեղենը, նույնիսկ հասարակ զարդերը։