Այս տարվա սկզբին սեփական դիմումի համաձայն Լոռու մարզպետի պաշտոնից ազատվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պահեստազորի սպա Արամ Խաչատրյանը։ Ի դեպ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նման որոշում կայացրել էր Նիկոլ Փաշինյանը, մեկ օր անց, սակայն, Արամ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ինքն ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Ոչ, Տիգրան Խաչատրյանը չի եկել, բայց ես կարող եմ փաստել, որ այդ օբյեկտները, որոնք կան, պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, և ես իբրև այն ժամանակ մարզպետ՝ այդ օբյեկտներ գնացել եմ, փաստերը կան, մարզպետարանի էջով արձանագրված է, որ ես տարբեր ժամանակահատվածներում եղել եմ այդ օբյեկտներում։ Կրկնում եմ՝ թեև պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, բայց ես գնացել եմ, ծանոթացել եմ աշխատանքներին, թերությունները վեր ենք հանել, թերությունների մեծ մասը վերացվել է։ Իհարկե, կարող են լինել թերություններ, որոնք մեր տեսադաշտից դուրս են եղել, այնտեղ, որտեղ կա աշխատանք, կարող է լինել և թերություն։