Երեխաները տունը լցնում են մանկան ճիչով, լույսով եւ խանդավառությամբ: Եվ յուրաքանչյուր ծնող անհամբերությամբ է սպասում իր բալիկի թոթովանքին եւ առաջին բառին: Սակայն երբեմն երեխայի խոսքը կարող է ուշանալ:
Կակազությունը հնարավոր է հաղթահարել՝ ճիշտ օգտագործելով բուժման ռազմավարություններ և ժամանակակից մանկավարժական մեթոդներ՝ ստեղծելով սիրող, հանդուրժող միջավայր:
Պատճառները տարբեր են. կարող է ժառանգական գործոնի առկայություն լինել, սթրեսային իրավիճակ: Վերջին տարիները ապացույցն էին, որ պատերազմի ժամանակ մեր շատ տղաների մոտ սթրեսային իրավիճակով պայմանավորված՝ ախտորոշվել էր կակազություն: Բավականին մեծ աշխատանք տարանք: Խնդիրն ամբողջովին հնարավոր է հաղթահարել. միայն մասնագետը ոչինչ չի կարող անել, աջակից պետք է լինեն ընտանիքն ու կակազություն ունեցող անձը: