Վերջին 3 ամիսներին Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչների կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում։ Ադրբեջանական կողմի հռետորաբանությունն էլ աստիճանաբար ավելի է կոշտանում, ընդհուպ նրանց թիրախում է հայտնվել նաև Առաքելական եկեղեցին, քանի որ Կովկասի մուսուլմանների առաջնորդը հայտարարում է, որ «Առաքելական եկեղեցին սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը»։
Մինչ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր առիթներով հայտարարում են, թե՝ վերջ, գնալու ենք դեպի Եվրոպա, և դրա համար մարտին Խորհրդարանը վավերացրել էր ԵՄ անդամակցության մասին օրենքի նախագիծը, օրերս Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց՝ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել։ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր […]