Պատերազմը մենք նրանով հաղթահարեցինք, որ մարտական ոգին, անկեղծ, շատ մեծ էր, որովհետև հրամանատարությունը մշտապես մեր կողքին էր։ Հիշում եմ, որ ապրիլի 3-ն էր, ու մեր դիրք այցելեցին օրվա իշխանությունների առաջին դեմքերը, նրանք եկել էին առանց զրահաբաճկոնի, ինչի՞ համար էին եկել առանց զրահաբաճկոն, այդպես էին եկել, ոչ թե նրա համար, որ չունեին, այլ այդկերպ մեզ տրամադրելու, որ վախենալու որևէ բան չկա։