«Հայաստանում թթուն հիմնականում պատրաստում են նեխուրով՝ քարավուզով, իսկ մենք չորացած սամիթի պոչերն ենք օգտագործում, նույնիսկ աղաջուրն ենք տարբեր անում։ Հայաստանում թթուն մարինացված է ստացվում, մերն այդպես չէ, մենք բալի թևեր էլ ենք օգտագործում, ինքս ամռանը հավաքել ու չորացրել եմ թթվի համար։ Դե կան, իհարկե, որոշակի գաղտնիքներ, որոնք պատրաստելիս կանայք օգտագործում են»,- շեշտեց մեր զրուցակիցը։
68-ամյա Լեսմոնյա Օհանջանյանի համար գաղթի ճանապարհը՝ Ստեփանակերտից Գորիս, տևել է մոտ 40 ժամ. Նա դա համարում է դժոխքի ճանապարհն անցնելու 40 ժամեր։ Մեքենաների շարասյունը՝ հղի կանանցով, ծերերով ու երեխաներով, մինչ օրս նրա աչքի առաջ է։
Արդեն 24 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում՝ Ստեփանակերտի շուկայում, սնունդը գրեթե սպառվել է. մնացել է միայն ալյուր, կաթնամթերք, միս և շուկայի այցեքարտը՝ ժենգյալով հացը։