2022 թվականի մարտի 31-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա: Հաղորդագրությանը կից լուսանկարներ էին հրապարակվել, որոնց միջոցով, ըստ փորձագետների, անգամ ոչ մասնագետները կարող էին հեշտությամբ որոշել ռազմական նշված անգարի գեոլոկացիան, իսկ այսպիսի անգարները Հայաստանում շատ չեն: