Աշխարհի տարբեր կրոններում հավատացյալը դիմում է տիեզերական ամենազոր ուժին, կամ ուժերին՝փառաբանելով, գոհանալով, երկյուղելով և խնդրելով, որը մենք սովորաբար աղոթք ենք անվանում: Բայց այլ կրոնական համակարգերում դիմումի այս ձևը միակողմանի է, կամ կարելի է ասել մենախոսություն է, քանզի չունենալով Աստծո ուղղափառ պատկերացում, նրանք դիմում են ենթադրյալ մեկին, որը իր հատկանիշներով երբեմն շատ հեռու է Աստված լինելուց:
Ես տղամարդկանց խորհուրդ եմ տալիս աշխատանքից հետո եկեղեցի մտնել, մոմ վառել, տասը-տասնհինգ րոպե ժամերգությանը մասնակցել կամ ինչ-որ պուրակում նստել և Ավետարանից հատված կարդալ՝ խաղաղվելու համար: Դրանից հետո թող ժպիտով ու խաղաղված գնան տուն: Քանի որ, հակառակ դեպքում, նրանք դյուրագրգիռ վիճակում կգնան տուն ու կսկսեն հարազատների հետ վիճաբանել: Աշխատանքի վայրում պատահած խնդիրները պետք չէ տուն բերել, դրանք պետք է տան դռան հետևում թողնել: