Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմությամբ» սահմանափակելու ԿԳՄՍ նախարարության առաջարկ-նախագիծը դիտարկում է վերջին իրողությունների համատեքստում:
«Հայաստանը հայտնվել է դիվանագիտական միայնության, դիվանագիտական լքվածության մեջ. և ԱՄՆ-ը, և ԵՄ-ն, և ՌԴ-ն, բացի հայտարարություններից, որևէ այլ գործուն քայլ չեն անում։ Այս իշխանությունը տապալել է Հայաստանի դիվանագիտությունը, որի հետ ոչ դաշնակիցը, ոչ գործընկերները չեն կարող շփվել սրտացավորեն։ Արցախից հետո հաջորդ թիրախը Սյունիքն է. չկա Սյունիք, չկա Հայաստան»։
«Ամոթ է, վիրավորական, որ Իրանը, ԱՄՆ-ը կամ այլ երկիր է խոսում Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Դա նույնն է, որ ընտանիք ստեղծես, բայց ընտանիքդ պահելու մասին խոսեն հարևաններդ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով՝ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգերը միմյանց շարունակությունն են, և, եթե փլուզվում է մեկը, դա հանգեցնում է նաև մյուսի փլուզման, հատկապես, որ անվտանգային համակարգը պաշտպանելու համար մեր դիվանագիտությունը որևէ բան չի անում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն է։