Եթե պետական տեսանկյունից ենք դիտարկում, այն, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ, մեղմ ասած՝ չի կարող նորմալ համարվել։ Բայց եթե նախընտրական տեսանկյունից ենք նայում, Փաշինյանը, քանի որ նվազագույն խնդիր ունի վերարտադրվելու, գիտի, որ իր էլեկտորատը սպասում է ընդդիմադիր Փաշինյանին, ու նա իր տարերքի մեջ է։
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը խոսելով Էրդողանի այս ելույթի մեսիջների մասին՝ ասաց, որ թուրքախոս պետությունների ոչ ֆորմալ գագաթնաժողովն անցկացվեց մի երկրում, որը, թվում է, թե որևէ կապ չունի թուրքախոս պետությունների հետ։ Բայց ըստ թուրքական տարբեր հետազոտողների՝ Հունգարիան իբրև թե կապված է թուրքախոս պետությունների հետ։