Երեկ՝ մայիսի 11-ին, Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են արձակել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ:
168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո գյուղի վարելահողի մեծ մասը մնացել է թշնամու հսկողության տակ, իսկ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո բոլոր վարելահողներն են մնացել միջդիրքային հատվածում։
168.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը ներկայացնելով Կարմիր Շուկայում տիրող իրավիճակը՝ ասաց, որ տվյալ պահին վիճակն ընդհանուր առմամբ նորմալ է։
168.am-ի հետ զրույցում Կիչանի գյուղապետ Արտո Հակոբյանն ասաց, որ այժմ եթե ցանկություն էլ ունենան, հայկական վերահսկողության տակ գտնվող հողերը չեն կարող անմշակ թողնել, բայց պատերազմի ժամանակ հողերի մի մասը հայտնվել է հայկական ու ադրբեջանական դիրքերի չեզոք գոտում, եթե փորձեն մշակել՝ կկրակեն:
168.am-ի հետ զրույցում Թաղավարդի դպրոցի տնօրեն Մարգարիտա Սահակյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է, մարդիկ էլ շարունակում են գյուղատնտեսական աշխատանքները։
168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ պատերազմից հետո բնակիչները չունեն վարելահողեր, մշակում են միայն տնամերձերը։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ղեկավար Անդրանիկ Ղազարյանն ասաց, որ գյուղում մարդիկ ապրում են այնպես, ինչպես ամբողջ Արցախում, իսկ դժվարությունները թեթևությամբ են հաղթահարում։
Սահմանամերձ շրջանների բնակիչները չեն հավատում, որ սեպտեմբերի 13-ից հետո հաստատված փխրուն հրադադարը կարող է երկար տևել, որովհետև իրենց առջև Ադրբեջանն է կանգնած, որին չեն կարող վստահել՝ փորձն է այդպես ցույց տալիս։
«Նորից ընկել են ամերիկաների ու եվրոպաների հետևից, բա երեք տարի է՝ կոտորում ու կոտորում են, բա ինչպե՞ս եղավ, որ սեպտեմբերի 13-ից հետո հայտնվեցին, մեկը չկա հարցնի՝ ինչպե՞ս եղավ։ Լավ, այս երկրում մի ուղեղ ունեցող մարդ չկա՞։