Երբ մարդիկ զրկվում են որևէ բանից, ինչ-որ բանի պակաս են զգում, ի վիճակի են լինում գնահատել այն, ինչ կորցրել են: Իսկ նրանք, ովքեր գիտակցաբար ու խոնարհությամբ իրենց ինչ-որ բանից զրկում են հանուն Քրիստոսի սիրո, հոգևոր ուրախություն են ապրում: Եթե, օրինակ, մեկն ասի. «Մի մարդ հիվանդ է և այդ պատճառով էլ ես այսօր ջուր չեմ խմի: Տե՛ր Աստված, ավելին անել չեմ կարող»: Եվ եթե մարդը դա անի, ապա Աստված նրան ոչ թե ջուր կտա խմելու, այլ քաղցր զովացուցիչ ըմպելիք՝ աստվածային մխիթարությունը: