ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդի իրավահաջորդները համաձայն չեն դատավճռին, պնդում են՝ դատարանը մեղմ պատիժ է սահմանել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Վերջիններս բողոքարկել են դատավճիռը՝ պահանջելով ադրբեջանցուն դատապարտել ցմահ ազատազրկման։