Մի քանի տարի քննվող, ԶԼՄ-ների աչքի առաջ ընթացող ու ամեն դատական նիստին բոլորի աչքի առաջ փլվող կեղծ գործն իր տրամաբանական ավարտին հասցվեց, ու թերևս բոլորը տեսան՝ դատավոր Միսակյանն այլ բան, քան արդարացումը, չէր կարող անել, այնքան որ անհեթեթ էր 10 տարի որպես երկրի նախագահ պաշտոնավարած անձին դիզել ծախելու մեջ մեղադրելը: Անգամ նիկոլական քարոզչամեքենան է ընդունում, որ այդ մեղադրանքով հնարավոր չէր հասնել մեղադրական դատական որևէ ակտի:
Վերջին տարիներին փաստաբանների շրջանում խիստ նորաձև է դարձել իրենց համար բարենպաստ, գոհացուցիչ դատական որոշման կամ ակտի դեպքում սոցիալական ցանցի էջում դիֆերամբ ձոնել այդ որոշումը կայացրած դատավորին:
Այս տարվա հուլիսի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Հարությունյանը նշանակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր: Մինչ այդ վերջինս 01․02․2023-10.07.2023թթ. աշխատել է Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ)՝ որպես նախագահի խորհրդական, 15․09․2022թ․-13․10․2022թ․ կատարել Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները, իսկ 27․06․2022-01․02․2023թթ․ աշխատել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում՝ որպես վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց վկաների բացակայության պատճառով