Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երիտասարդությանը հեռու պահել հայկական բոլոր իրադարձությունների կենտրոնից՝ մայրաքաղաքից, քաղաքակրթական միտումը խառնել գավառական բարքերին, մտածող ու պայքարող տեսակին դարձնել ապաքաղաքական ամորֆ մի զանգված:
«Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ Աշտարակում և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: Մեր բուհերը, ըստ այդմ, պետք է գրավիչ լինեն ոչ միայն հայաստանյան, այլ նաև օտարերկրյա ուսանողների համար: Եվ օտարերկրացի ուսանողների թվի շարունակական ավելացումը մեր բուհական համակարգի մրցունակության ամենավստահելի ցուցիչը պետք է դառնա»,- ասաց Փաշինյանը: