Ատոմ Մարգարյանը շեշտեց՝ տնտեսական աճ կարելի է ունենալ տարբեր ճանապարհներով, իսկ եթե տնտեսական աճն ուղեկցվում է կենսունակ միջին խավի քանակի և նրա տնտեսական ու սոցիալական հզորության մեծացման հաշվին, այն ժամանակի ընթացքում հանգեցնում է «միջին եկամտի ծուղակ»-ի հաղթահարմանը:
Խաղողագործներին համատարած սնանկացում է սպասվում։ Սա գուցե դեռ չի երևում, բայց ամեն ինչ տանում է դրան։
Ամբողջ տնտեսությունն է դրանից տուժում, բայց տուժում են հատկապես նրանք, որոնց հասույթներն ամբողջությամբ տարադրամով են։ Այս ընկերություններին օժանդակելու փոխարեն՝ էկոնոմիկայի նախարարությունը նախապատվությունը տվել է միայն ՏՏ-ին։ Չնայած մինչ այդ էլ ՏՏ-ն պակաս օժանդակություն չի ստացել՝ ի տարբերություն մյուսների։
«Ընդհանուր առմամբ երկրում պետական կառույցները գործում են շատ վատ։ Խայտառակ վիճակ ունենք նախաքննական մարմիններում, դատական համակարգում։ Նախաքննական մարմինները գերծանրաբեռնված են, ոչ թե ամիսներով, այլ տարիներով գործ չեն անում։ Նույնը վերաբերում է դատարաններին, և ունենք իրավիճակ, որ մարդը 3 տարի մեղադրյալ է»,- ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» քննարկման ժամանակ։
12 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Արցախից ընդամենը 2500-ը հայկական թողած ՀՀ իշխանությունների պաշտոնավարման ժամանակաշրջանում պետական դավաճանին մահապատժի ենթարկելու առաջարկով հանդես եկած Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողով է ներկայացրել իր տարեկան հերթական ու այդ պաշտոնում, թերևս, վերջին հայտարարագիրը։