Շատ մտահոգված լինելով մեր հայրենիքով և մեր պետությունով, հասկանում ենք, որ ճիշտ ժամանակն է, որ մենք էլ մեր դիրքորոշումն ունենանք։ Սա այն գործն է, որով մենք կարողանում ենք լիարժեք ներկայանալ, կա մեր դիրքորոշումը։ Մենք սիրում ենք այս երկիրը և ուզում ենք լինել օրինապաշտ քաղաքացի, մտահոգված ենք։ «Համլետն» այն ներկայացումն է, որն արտահայտում է մեր ամբողջ մտահոգությունը։
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը հունվարի 1-ից այլևս չի աշխատելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Դերասանուհին տևական ժամանակ բարձրաձայնում էր, որ իրեն դեր չեն տալիս խաղալու, և հիմա, նրա խոսքով, հենց այդ պատճառաբանությամբ հեռացնում են թատրոնից: