Անդրադառնալով հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված ու հետաձգված հանդիպմանը՝ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այդպիսի հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվում դեռևս ամիսներ առաջ, ու դրա հետաձգումը չի կարող պայմանավորված լինել ժամանակի սղությամբ: Նրա տպավորությամբ՝ այս դեպքում էլ, կարծես, կրկնվում է Գրանադայի պատմությունը, երբ Ալիևը պարզապես չմասնակցեց նախապես հայտարարված հանդիպմանը:
Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամներ, Ազգայի ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը